Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ձեզ շանս և հնարավորություն ենք տալիս»․ Իշխան Սաղաթելյան

20:15, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Մենք ձեզ շանս և հնարավորություն ենք տալիս»․ Իշխան Սաղաթելյան

«Ոստիկանապետի անունից փոխանցեցին, որ ինքը մեզ հետ կհանդիպի, բայց ոչ այսօր։ Սրանով, ոստիկանապետը, շատ հստակ է, որ չի կարող պարզաբանում և բացատրություն տալ էսօրվա իր կողմից կատարված և ձեռնարկված ապօրինություններին»,- Ոստիկանության մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք գտնում էինք, որ սա լավ առիթ է, որ ոստիկանապետը իջներ ներքև և խոստանար բոլորի առաջ, որ այլևս ապօրինություններ չեն կատարվի։ Մենք ունեք երկու ճանապարհ՝ կարող ենք ժողովրդի զայրույթն ուղղել դեպի ձեզ, ձեր պետին, բայց մենք այդ ճանապարհով չենք գնում։ Մենք ձեզ շանս և հնարավորություն ենք տալիս։ Մյուս անգամ ձեզ այցելության գալու ենք այլ կերպ»,- ասաց նա՝ հավելելով․ «Ապօրինությունները կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան։ Ոնց ուզում եք՝ նենց էլ հասկացեք»,- եզրափակեց Ի․ Սաղաթելյանը։

Այս պահին ընդդիմադիրները Ազգային անվտանգության ծառայության դիմաց են։

2400 | 1
Facebook