Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ անձը պետական տեռորի կոչ է հնչեցնում»․ Արծվիկ Մինասյան

18:35, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Այդ անձը պետական տեռորի կոչ է հնչեցնում»․ Արծվիկ Մինասյան

«Ոստիկանապետության ձգտող դավաճանն օր առաջ պետք է հեռանա։ Ժողովուրդը որքան շուտ համախմբվի այս կարևոր հարցի շուրջ, այնքան շուտ մենք կազատվենք այդ հանցագործից և նրա նկատմամբ քրեական պատասխանատվության կհասնենք»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Անդրադառանալով Անդրանիկ Քոչարյանի գրառմանը, թե իր խոսքը կոնտեքստից դուրս է ներկայացվել, Ա․ Մինասյանը նշեց․ «Այդ անձը ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլև պետական տեռորի կոչ է, ըստ էության, հնչեցնում։ Այն, ինչ ամրագրված է գործող օրենքում, բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ»։

ՀՅԴ ԳՄ անդամի խոսքով՝ իշխանությունը ձգտում է հրահրել քաղաքացիական բախումներ․ «Ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրելու, իսկ ժողովուրդն իրավունք ունի հարկադրի իշխանությանը, որպեսզի նա գործի ժողովրդի շահերին համապատասխան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

2319 | 2
Facebook