Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզվում է՝ ես էլ նույն VPN-ից ունեի, ուղղակի ես քցիբություն էի արել, անվճարն էի քաշել»․ Նարեկ Մալյան

16:35, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Պարզվում է՝ ես էլ նույն VPN-ից ունեի, ուղղակի ես քցիբություն էի արել, անվճարն էի քաշել»․ Նարեկ Մալյան

«Շատ հետաքրքիր իրավիճակ ա ստեղծվել. ձերբակալել են բոլոր էն մարդկանց, ովքեր իրենց հեռախոսում քաշած ունեցել են Proton VPN-ը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով ԱԱԾ շենքի դիմաց գտնվող «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
     «Իրականում պարզվեց՝ ես էլ եմ ունեցել նույն VPN-ից: Երեկ հեռախոսումս տեսա, ուղղակի փողով էր էդ ակտիվացումը, ես մի քիչ քցիբություն էի արել և դրա փոխարեն անվճարն էի քաշել»,- հավելեց նա:

2564 | 1
Facebook