Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

16:25, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:

Իսկ մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Թռչունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Թռչունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»:

5503 | 0
Facebook