Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել խաղաղ ցուցարարի նկատմամբ». Դանիել Իոաննիսյան

16:05, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
«Ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել խաղաղ ցուցարարի նկատմամբ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը պետք է գործի համաչափության ու իրավաչափության սահմաններում և ուժ չգործադրի խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Էական չի, թե ովքե՞ր են ցուցարարներն ու ի՞նչ են ուզում, էական չի, թե ցույցից քանի՞ մետրի վրա է հանրապետության վարչապետը, ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել խաղաղ ցուցարարի նկատմամբ։

Ցուցարարը, իր հերթին, պարտավոր է մնալ խաղաղ ու հաշվի առնել, որ հակառակ դեպքում իր նկատմամբ պետության վերաբերմունքն այլ է լինելու»։

2487 | 0
Facebook