Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախը վերսկսում է «Միացում»-ը». Տիգրան Խզմալյան

TuePM+04E_+040FebE_փետրվարի+0400RFebPM+04_0+0400219_2_81, TuePM+04E_փետրվարի+0400RFebPM+04_0+0400219_81 թ.
«Արցախը վերսկսում է «Միացում»-ը». Տիգրան Խզմալյան

«Ազգային ժողովրդական բևեռ»-ի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐՑԱԽԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՄԻԱՑՈՒՄԸ

2021թ․ փետրվարի 20-ին Ստեփանակերտում կատարվեցին վերջին երեք ամիսների ընթացքում ամենակարևոր իրադարձությունները, որոնք սակայն չնկատվեցին, կամ թյուրընբռնումով ընդունվեցին Երևանում։ 33-տարի Արցախյան շարժումից անց և 3 ու կես ամիս 44-օրյա պատերազմից հետո Արցախում կրկին հայտնվեցին «ՄԻԱՑՈՒՄ», «ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ Է» և անգամ «ԱՐՑԱԽԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԱՐՊԱՍՆ Է» կարգախոսները։ Այդ պաստառները բարձրացրեցին բոլորովին երիտասարդ արցախցիներ՝ պատերազմում զոհված տղաների կրտսեր եղբայրներն ու առանց փեսացուների մնացած աղջիկները։ Դառնությամբ ու թերահավատությամբ լցված շատերը նկատեցին ոչ թե նրանց, այլ շարասյունների առջևում գնացող տխրահռչակ հին ղեկավարներին։ Սա իսկապես քաղաքական հավկուրություն է՝ չտեսնել գլխավորը և ձվի մեջ մազ փնտրելու հայ քաղաքական դասի հին հիվանդությունը։ 33 տարի առաջ հրապարակներում ու հարթակներում նույնպես երևում էին տարբեր դեմքեր, իսկ եռագույն դրոշը շատերին ծայրահեղականություն էր թվում։ Այսօր, ավելի քան երբևէ, պետք է տեսնել, որ բաժակը կիսով չափ լիքն է, այլ ոչ թե կիսով չափ դատարկ։ Ռուսներին վստահած ու դրա համար դաժանագույն կերպով պատժված մարդկանց պետք է ոչ թե չարախնդությամբ ոտնատակ անել՝ «բա մենք ձեզ ասո՛ւմ էինք» վանկարկելով, այլ եղբայրաբար ընդունել, օգնել և միավորել մեր շարքերին։ Արցախը սարսափելի դաս ստացավ՝ ողջ հայության հետ միասին։ Այժմ Արցախն առաջինն է, ինչպես և 33 տարի առաջ խոսում Միացման անհրաժեշտության մասին։ Երեք օր է անցել, պատասխան Երևանից չկա։ Ոչ թե դավաճան քաղաքական գործիչներից ԱԺ-ում և Բ-26-ում, այլ քաղաքացիական հասարակությունից պետք է գա այդ պատասխանը։ Նույն կարգախոսներով, նույն երիտասարդության ձեռքերով ու շուրթերով պետք է հնչեն ու իրականացվեն նույն գաղափարները։ «Արցախը Հայաստան է՝ և վերջ»՝ Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը չեն խամրել կամ արժեզրկվել քաղաքական ջեբկիրների կրկնությունից։ Դա եղել ու մնում է մեր կարգախոսը։ «Հայաստանը եվրոպական քաղաքակրթության արևելյան դարպասն է»՝ ես հպարտությամբ ընթերցեցի այս պաստառը, որը Ստեփանակերտում էին բարձրացրել ռուս և թուրք զավթիչների քթի տակ հայ ուսանողները, մինչդեռ Երևանում նույն միտքը դեռևս ջղաձգումներ է առաջացնում որոշ ալեհեր ու ճաղատ մոլորվածների շրջանում։ Մենք լսեցինք ձեզ, քույրե՛ր ու եղբայրնե՛ր, մենք շնորհակալ ենք, որ դուք մնացիք խիզախ ու ազնիվ, մենք միանում ենք ձեզ նորից ու կրկին։ ՄԻԱՑՈՒՄ»։

3863 | 0
Facebook