Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծռերը երկու ամսով Օպերան «բրոնյա» են արել. «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Ծռերը երկու ամսով Օպերան «բրոնյա» են արել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչև մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի․ այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ։

Որոշ տեղեկություններով, փետրվարի 20-ի համար էլ էր Լուսինյանն իրազեկում ներկայացրել, սակայն Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ բանակցությունների արդյունքում տեղը զիջել են գործընկերներին։ Ուշագրավ է, որ այսօր փետրվարի 23-ն է, սակայն «ծռերն» այս ընթացքում հավաքներ գրեթե չեն իրականացրել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2965 | 0
Facebook
COMMENT.am