«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձևավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս:
«Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, և, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, և առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու»:
Մանրամասները՝ թերթի համարում: