Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեռա՛ ասելով՝ մեր բանակը հին է, ստեղծել ենք ցարական Ռուսաստանի կիսատ մնացած ռեֆորմներով բանակը». Վովա Վարդանով

23:55, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Մեռա՛ ասելով՝ մեր բանակը հին է, ստեղծել ենք ցարական Ռուսաստանի կիսատ մնացած ռեֆորմներով բանակը». Վովա Վարդանով

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ Վովա Վարդանովը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է հայկական բանակի արդիականացման անհրաժեշտության մասին:

«Մենք զլացել ենք աշխատել, մենք ալարել ենք մի քիչ ավելի շատ հարկեր մուծենք, պետությունը միչ քիչ ավելի շատ ռեսուրսներ կկուտակեր և մոտավորապես այդ 5000 ռուս զինվորականների փոխարեն 5000 հայ զինվորական սպառազինությամբ կկարողանայինք տեղադրել, և 15 000 էլ համալրող, պատրաստված ռեզերվ ունենայինք՝ Շիրակի դաշտավայրը և Արարատյան դաշտավայրի՝ արևմուտք ուղղված հատվածը փակելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ փոխանակ այժմ քրտնաջան աշխատենք և հզորացնենք երկիրը, խոսում ենք կամ փնտրում դավաճանների, որոնք եղել են մեր պարտության պատճառը:

«Բանակը մեր հին էր, մեռա ասելով, էս քանի տարի ա՝ դա եմ ասում. բանակը հին ա, հասկանո՞ւմ եք, հին ա: Հա, ինքը շատ լավն ա, բայց մենակ ձիերն են պակասում, որ հասկանանք՝ ինչ ժամանակաշրջանում ենք լռված: Հա, հոյակապ բանակ ա, մեր սպաները հրաշք են, մեր զինվորը հրաշք է, բայց հին ա էդ բանակի շինարարությունը: Մենք ստեղծել ենք ցարական Ռուսաստանի կիսատ մնացած ռեֆորմներով բանակը»,- ասել է Վարդանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մեռա՛ ասելով՝ մեր բանակը հին է, ստեղծել ենք ցարական Ռուսաստանի կիսատ մնացած ռեֆորմներով բանակը». Վովա Վարդանով
3954 | 0
Facebook