Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական 2-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չկա»․ Վաղարշակ Հարությունյան

13:00, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Ռուսական 2-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չկա»․ Վաղարշակ Հարությունյան

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնմամբ և զարգացմամբ, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
     «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել, և հայկական կողմը մշտապես շահագրգռված է եղել դրանում՝ այն պարզ պատճառով, որ ամբողջ կազմով բազան մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի միավորված խմբավորման մեջ, հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքի վրա գործող համատեղ խմբավորման ներուժի ավելացում»,- ասել է նախարարը:
     «Ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը:
     «Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմաբազայի տեղակայմանը, կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա, և այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն 1 ռուսական ռազմաբազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը:

5094 | 0
Facebook