Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարուցված գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն». Կարեն Բեքարյան

12:40, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Հարուցված գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն». Կարեն Բեքարյան

«Իրականում քննությունը, նախաքննական պրոցեսը, հարուցված գործը, իր մեջ ունի զրո տրամաբանություն, երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում ինչ է հետապնդվում, և շատ լավ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է»,- դուրս գալով դատարանից՝ լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:

Նրանք ձերբակալվել էին Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։

«Հարուցված գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն». Կարեն Բեքարյան
4268 | 1
Facebook