Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջինը մեր տաղավարն է, երկրորդը՝ Ադրբեջանինը». Արմեն Միրզոյան

00:20, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Առաջինը մեր տաղավարն է, երկրորդը՝ Ադրբեջանինը». Արմեն Միրզոյան

Լրագրող Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն 2021 թվականի փետրվարի 21-25-ը Դուբայում ընթանում է Պաշտպանության միջազգային համաժողով-ցուցադրությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ հանձինս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Առաջին նկարում մեր տաղավարն է։

Հայաստանի տաղավարը
Հայաստանի տաղավարը
Նկարին նայում եմ, թվում է՝ Երևան Մոլի help desk-ն է։ Բրոշյուրներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես։ Ռազմաարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ, որևէ օրինակ չես գտնի։ Ու մենք սենց փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա։
     Համեմատության համար կցում եմ նաև Ադրբեջանի տաղավարը ու լռում։
Ադրբեջանի տաղավարը
Ադրբեջանի տաղավարը
Մինչև երբ չենք գիտակցելու, որ սենց պետություն/պետականություն չենք դառնա։ Չնայած վաղուց մեր երկրում պետություն բառը պետք է չակերտների մեջ դնել։ Կարևորը ամեն մեկս մեր էշը քշենք, փորներներս էլ կուշտ լինի։ Ջհանդամ, թե պետությունը չի կործանվում»:

| | |
26605 | 0
Facebook
COMMENT.am