Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աբու-Դաբիում այսօր բացված IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ դատարկ տաղավարն է». Հայկ Սահակյան

00:10, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Աբու-Դաբիում այսօր բացված IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ դատարկ տաղավարն է». Հայկ Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Աբու-Դաբիում այսօր բացված IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ դատարկ տաղավարն է։
     Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի ֆեյլի հետևում պրիմիտիվ, նեղ անձնական շահեր և բախումներ են․ Իմ քայլում ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը, կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի։
     Չգիտեմ ինչքանով ա արդարացված նման մոտեցումը, բայց Հայաստանի տաղավարն ա դատարկ, ոչ թե ինչ որ նախարարի։ Նման մտածողությունը տեղ չպիտի ունենա մեր իրականության մեջ, բայց ցավոք այն դեռ ծաղկում է Նիկոլի օրոք։
     Ռազմարդյունաբերությունը մեզ համար ոչ միայն ցավոտ տեղ է՝ հետպատերազմյան իրողություներից հետո, այլ նաև ազգային անվտանգության, էգզիստենցիալ խնդիր է ու դրա հետ նման խաղերն անընդունելի են։
     Մեղավորները պե՛տք է պատժվեն՝ խստագույնս»։

8262 | 0
Facebook