Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ն ու Nissan-ն ինքնավար մեքենայի շուրջ բանակցություններ են վարել

21:00, կիրակի, 21 փետրվարի, 2021 թ.
Apple-ն ու Nissan-ն ինքնավար մեքենայի շուրջ բանակցություններ են վարել

Ամերիկյան Apple-ը դիմել է Nissan ճապոնական ավտոարտադրողին՝ ինքնակառավարվող մեքենայի համատեղ մշակման առաջարկով, հայտնել Է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
     «Apple-ը վերջին ամիսներին դիմել է ճապոնական Nissan-ին՝ ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման նախագծին մասնակցելու համար, սակայն բանակցություններ այլևս չեն ընթանում»,- գրում է թերթը:
     Աղբյուրները նաև նշել են, որ բանակցությունները կարճաժամկետ են եղել և չեն հասել ղեկավարությանը՝ հնարավոր ավտոմեքենաների բրենդինգի շուրջ տարաձայնությունների պատճառով. ամերիկյան ընկերությունը Nissan-ին խնդրել է մեքենաները թողարկել Apple ապրանքանիշի ներքո:
     Ամսվա սկզբին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Apple-ն էլեկտրամոբիլների մշակման գործում համագործակցության վերաբերյալ բանակցություններ էր վարում նաև հարավկորեական Kia-ի և Hyundai Motor-ի հետ: Ավելի ուշ Hyundai-ը հերքել է նման հաղորդագրությունները։
     Apple-ը ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել իր ինքնակառավարվող մեքենայի նախագծի մասին, որը ներքին կարգով հայտնի է որպես «Տիտան նախագիծ»: Այն աշխատում է 2014 թվականից։
     Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ iPhone արտադրողը մտադիր է ավտոմեքենաների արտադրությունը սկսել 2024 թվականին:

14278 | 0
Facebook