Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օմսկում քաղցած կատուն սկսել է ուտել մահացած տիրոջ ձեռքը

20:30, կիրակի, 21 փետրվարի, 2021 թ.
Օմսկում քաղցած կատուն սկսել է ուտել մահացած տիրոջ ձեռքը

Նաբերեժնիե Չելնի քաղաքում դաժան միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքի բնակարաններից մեկում հարևանները հայտնաբերել են 83-ամյա կնոջ և նրա 59-ամյա որդու՝ արդեն քայքայվող դիերը: Նրանց մահվան ստույգ ժամանակը դեռևս հայտնի չէ, սակայն դատաբժիշկները հաստատել են, որ մարմիններն արդեն սկսել են քայքայվել: Ամենայն հավանականությամբ, անդամալույծ մորը խնամելիս է եղել շաքարախտով հիվանդ որդին:

Նրանց ընտանի կատուն, տերերի մահից հետո քաղցած մնալով, սկսել է ուտել տարեց կնոջ ձեռքը:

Հավելենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Օմսկում: Այնտեղ քաղցած կատուները նախ հոշոտել էին մահացած տանտիրուհուն, ապա սկսել ուտել իրար:

12892 | 0
Facebook