Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում բնակելի շենք է այրվում. կան զոհեր

19:50, կիրակի, 21 փետրվարի, 2021 թ.
Ղազախստանում բնակելի շենք է այրվում. կան զոհեր

Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքի բնակելի շենքում, որը նախին հանրակացարան է եղել, հրդեհ է բռնկվել: Հրդեհին նախորդել է գազի պայթյունը: Հայտնի է 2 զոհի մասին, 10 մարդ հոսպիտալացվել է, գրում է Tengrinews-ը:

Ըստ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայության տվյալների՝ պայթել է առաջին հարկում, ենթադրաբար, սրճարաններից մեկում տեղադրված գազի բալոնը:

Շինությունից տարհանվել է 120 մարդ:

Ղազախստանում բնակելի շենք է այրվում. կան զոհեր
7597 | 0
Facebook