Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հին Երևանի ուշագրավ շինություններից մեկը վերականգնվում է». Ռուբեն Շուխյան

02:15, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Հին Երևանի ուշագրավ շինություններից մեկը վերականգնվում է». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միրզոյան եղբայրների եկամտաբեր տունը վերականգնվում է Հին Երևան թաղամասի Բուզանդի 12 հասցեում: Այն Հին Երևանի ուշագրավ շինություններից մեկն է եղել: Ճակատը երեսապատված է երևանյան սև և նարնջագույն տուֆերով, որոնց քարհանքը գտնվել է մերձակայքում։
     Եկամտաբեր տունը է 20-րդ դարասկզբի Երևանի ճարտարապետության տիպիկ օրինակներից մեկն է: Այն գտնվել է Աստաֆյան և Նազարովյան փողոցների խաչմերուկում` ներկայիս Աբովյան և Ամիրյան փողոցները: Շենքը նախագծել է տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանը, քանդվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման ընթացքում:
     Շենքի առաջին հարկն ամբողջությամբ նախատեսված է եղել խանութների համար, ինչն արտահայտվում է ճակատի վրայի մեծ ապակե ցուցափեղկերով: Խանութների մուտքերը եղել են ինչպես գլխավոր ճակատից, այնպես էլ բակի կողմից: Գլխավոր ճակատի երկրորդ հարկի մակարդակով որմնասյուները հարստացված են կանացի ութ որմնաքանդակներով, որոնք դեռ տեղադրված չեն»:

4565 | 0
Facebook