Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում մայրը խեղդամահ է արել իր 2 երեխաներին

15:05, կիրակի, 21 փետրվարի, 2021 թ.
Մոսկվայում մայրը խեղդամահ է արել իր 2 երեխաներին

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բնակարանում 2009 և 2017 թվականներին ծնված երեխաների` տղայի և աղջկա դիեր են հայտնաբերվել։ Մոսկվայի դատախազությունը քննություն է սկսել դեպքի առնչությամբ: Հայտնում է Интерфакс-ը:

«Նախնական տեղեկություններով՝ փետրվարի 20-ին բնակարանում հայտնաբերվել են ծնողների հետ բնակվող եղբոր և քրոջ մարմինները։ Նրանց մորը տեղափոխել են բժշկական կենտրոն»,- ասված է ՌԴ դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախնական վարկածով ՝ 1984 թվականին ծնված կինը խեղդամահ է արել երեխաներին և փորձել ինքնասպան լինել։

9054 | 0
Facebook