Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

13:40, կիրակի, 21 փետրվարի, 2021 թ.
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր՝ փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային օրն է:

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։
     Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մոտ վաթսուն տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

7059 | 0
Facebook