Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տանզանիայի նախագահը խնդրել է բնակիչներին 3 օր աղոթել #COVID_19-ի դեմ հաղթանակի համար

14:30, շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ.
Տանզանիայի նախագահը խնդրել է բնակիչներին 3 օր աղոթել #COVID_19-ի դեմ հաղթանակի համար

COVID-19-ի դեմ հաղթանակ տանելու համար Տանզանիայի բնակիչները պետք է 3 օր աղոթեն, այս մասին նախօրեին հայտարարել է երկրի նախագահ Ջոն Մագուպուլին, հայտնում է East Africa Radio-ն:

«Հիվանդությունը կա ու կշարունակի գոյություն ունենալ: Խնդրում եմ տանզանացիներին շարունակել աղոթել. եկեք սկսենք այսօր: Նախ՝ մեր մուսուլման եղբայրները, ապա՝ մեր ադվենտիստ եղբայրները, և կիրակի՝ մեր քրիստոնյա եղբայրները: Համոզված եմ, որ եռօրյա աղոթքը մեզ կօգնի հաղթել»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ երկիրը չի պատրաստվում լոքդաունի գնալ:

5870 | 0
Facebook