Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոչիում թոշակառու ամուսիններին խեղդամահ անելու համար հայազգի տղամարդը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

10:55, շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ.
Սոչիում թոշակառու ամուսիններին խեղդամահ անելու համար հայազգի տղամարդը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Կրասնոդարի շրջանային դատարանը հրապարակել է վճիռը՝ 47-ամյա Ալիկ Առաքելյանին դատապարտելով 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ բանտում: Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, հանցագործությունը կատարվել էր 2007-ին՝ Սոչիի Ադլեր շրջանում: Երկու տղամարդ սենյակ էին վարձել տարեց զույգի բնակարանում: Շուտով նրանք սկսել էին թալանի ծրագիր մշակել: Թոշակառուներից գումար էին պահանջել, իսկ երբ վերջինները հրաժարվել էին, խեղդամահ էին արել 75-ամյա կնոջն ու 80-ամյա տղամարդուն: Տան տերերի ունեցվածքին տիրանալուն խանգարել է հարևանը, ով այդ ամբողջ ընթացքում գտնվել է պատշգամբում ու ականատես եղել կատարվածին: Տղամարդիկ փորձել են նաև նրան սպանել, բայց նա հասցրել է փախչել:

Ամբաստանյալը 10 տարի թաքնվում էր հետաքննությունից:

7056 | 0
Facebook