Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Չծխել և չհիվանդանա՞լ, թե՞ նպաստել հարկային եկամուտների գոյացմանը. «Ժամանակ»

10:05, շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ.
Չծխել և չհիվանդանա՞լ, թե՞ նպաստել հարկային եկամուտների գոյացմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարության» նախագիծը:

Այսպիսի նախագծերի ընդունումը խիստ տարակուսանք է առաջացնում դրանց անկեղծության հարցում, որովհետև մի կողմից կառավարությունը, կարծես թե, պայքարում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դեմ, մյուս կողմից՝ իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկում են թուլացնել հակածխախոտային պայքարի որոշ միջոցառումներ՝ ներկայացնելով ինչ-որ տնտեսական հիմնավորումներ: Հիմա ո՞ւմ անկեղծությանը հավատալ՝ ի վերջո իշխանությունը պայքարում է, որ մարդիկ չծխեն և չհիվանդանա՞ն, թե՞ իշխանությունը ուզում է, որ մարդիկ ծխեն, և դրա հետևանքով ինչ-որ մարդկանց բիզնեսը ծաղկի ու հարկային եկամուտներ գոյանան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4624 | 0
Facebook