Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում գործարկվելու է #COVID_19-ի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը

20:40, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Իրանում գործարկվելու է #COVID_19-ի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է երկրում նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու` իշխանությունների մտադրության մասին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
     Նա նշել է, որ այդ նախագիծը կիրականացվի ռուս գործընկերների հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
     Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է բնակչության պատվաստման համար մի քանի պատվաստանյութ օգտագործել, այդ թվում՝ ռուսական: Բացի այդ, երկրում կգործարկվի չինական և հնդկական դեղամիջոցների, ինչպես նաև սեփական պատվաստանյութի արտադրությունը:
     «Իրանի կառավարությունը նախապատվություն չի տալիս դրանցից որևէ մեկին, կարևորն այն է, որ պատվաստման արշավը փրկի իրանցիների կյանքը»,- ընդգծել է Վաեզին:

5004 | 0
Facebook