Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

32%-ը կարծում է, որ պատերազմում պարտվել ենք նախկինների, 28%-ը՝ Փաշինյանի պատճառով. «Գելլափ»

14:40, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
32%-ը կարծում է, որ պատերազմում պարտվել ենք նախկինների, 28%-ը՝ Փաշինյանի պատճառով. «Գելլափ»

Ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր արցախյան երկրորդ պատերազմում պարտության համար. «Գելլափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել, որի արդյունքներն ասուլիսի ժամանակ հրապարակել է ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Այսպիսով, ըստ հարցման՝ քաղաքացիների 32 տոկոսը նշել է, որ նախկին իշխանություններն են մեղավոր հայկական կողմի պարտության համար, 28,8 տոկոսը՝ որ Նիկոլ Փաշինյանը և ներկայիս կառավարությունը, 16,1 տոկոսը՝ Թուրքիան և նրա ռազմական աջակցությունն Ադրբեջանին: 10,2 տոկոսը նշել է, որ Հայաստանը և Արցախը չեն պարտվել, 4, 4 տոկոսը՝ որ ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ առանձին սպաները, 19,2 տոկոսն այլ պատասխաններ է տվել, 7,7 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

32%-ը կարծում է, որ պատերազմում պարտվել ենք նախկինների, 28%-ը՝ Փաշինյանի պատճառով. «Գելլափ»
12857 | 0
Facebook