Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Ըստ «Գելլափ»-ի՝ քաղաքացիների 37%-ը կողմ է արտահերթ ընտրություններին

14:45, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Ըստ «Գելլափ»-ի՝ քաղաքացիների 37%-ը կողմ է արտահերթ ընտրություններին

«Գելլափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ ճշտելու համար, թե առկա քաղաքական իրավիճակում անհրաժե՞շտ է արդյոք անցկացնել արտահերթ ընտրություններ:

Հարցման տվյալներն ասուլիսի ժամանակ ներկայացրեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ըստ այդմ՝ քաղաքացիների 37,1 տոկոսը նշել է՝ միանշանակ անհրաժեշտ է, ավելի շուտ անհրաժեշտ է՝ նշել է քաղաքացիների 21,3 տոկոսը, ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ նշել է 13, 6 տոկոսը, ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ նշել է 19,7 տոկոսը: Հարցվածների մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ըստ «Գելլափ»-ի՝ քաղաքացիների 37%-ը կողմ է արտահերթ ընտրություններին
7817 | 0
Facebook