Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

ՀՀ քաղաքացիների գնահատականը քաղաքական գործիչներին՝ 1-5 բալանոց սանդղակով

14:55, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
ՀՀ քաղաքացիների գնահատականը քաղաքական գործիչներին՝ 1-5 բալանոց սանդղակով

«Գելլափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե քաղաքական ո՞ր գործչին ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիները՝ ըստ իրենց հարցումների:

Հարցման մասնակիցների վերաբերմունքը գնահատվել է 1-5 բալանոց սանդղակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 բալ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2,2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1,5 բալ, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1,6 բալ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը՝ 1,6 բալ:

«Բոլոր գործիչները միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չունենք դրական տիրույթում գնահատված գործիչ»,- նշեց Նավասարդյանը:

ՀՀ քաղաքացիների գնահատականը քաղաքական գործիչներին՝ 1-5 բալանոց սանդղակով
13151 | 2
Facebook