Pfizer և Biotech ընկերությունները միջազգային հետազոտություն են սկսել՝ 18 տարեկանից բարձր հղի կանանց մոտ պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության գնահատման ուղղությամբ, հաղորդում է BioNTech-ի կայքը:
Առաջին մասնակիցներն արդեն պատվաստվել են, նշված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, հետազոտություններին պետք է մասնակցի 4 000 հղի, պատվաստումն իրականացվում է հղիության 24-34 շաբաթվա ընթացքում: Փորձարկման մասնակիցների երեխաները մինչև 6 ամսական, կգտնվեն հսկողության տակ: