Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

11:35, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Իլոն Մասքը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը, ով կարճ ժամանակով զիջել էր աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, կրկին գլխավորել Է միլիարդատերերի ցանկը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

SpaceX-ի արժեթղթերի տեղաբաշխման հերթական փուլից հետո, Մասքի կարողությունը գնահատվել է 199,9 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 194,2 միլիարդ։

Բեզոսը համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը 2017-ից մինչև այս տարվա հունվարի 7-ը, երբ նրան առաջին անգամ շրջանցեց Մասքը:

Այս շաբաթ, Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո, Amazon-ի հիմնադիրը կարճ ժամանակով վերադարձել էր վարկանիշի առաջին հորիզոնական:

8311 | 0
Facebook