Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Գիրք նվիրելու օրն է

10:20, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Այսօր Գիրք նվիրելու օրն է

Փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008-ից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև:

Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանն ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր...»,- նշել է Միլիտոնյանը:

2605 | 0
Facebook