Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում կկիրառվեն Спутник V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը». Անահիտ Ավանեսյան

14:30, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
«Հայաստանում կկիրառվեն Спутник V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը». Անահիտ Ավանեսյան

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ կկիրառվեն Спутник V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
     «Պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները: Նրանք են՝ 65 տարին լրացած քաղաքացիները, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններով տառապողները, փակ հաստատություններում գտնվող շահառուները»,- ասաց նախարարը և նշեց, որ երեխաները պատվաստման ծրագրի մեջ ընդգրկված չեն:

Ավանեսյանն ընդգծեց, որ պատվաստումը Հայաստանում պարտադիր բնույթ չի կրելու և այն լինելու է անվճար:

«Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը` փորձագետները, հաստատել են AstraZeneca-ի և Pfizer-ի, ինչպես նաև ռուսական Sputnik պատվաստանյութերի օգտագործումը: Միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն»,- ասաց նախարարը:

5748 | 0
Facebook