Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

13:50, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

Դաղստանի տարածքում «Ռոսսելխոզնադզորի» գրասենյակի տեսուչները փետրվարի 1-18-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանից ներկրված 50,4 տոննա ընդհանուր քաշով թարմ լոլիկի 3 խմբաքանակ են առգրավել։

Բանջարեղենն արգելվել է Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել՝ դրանցում վտանգավոր կարանտինային օբյեկտի՝ լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta Povolny) հայտնաբերման պատճառով։

Առգրավման համար հիմք է հանդիսացել լաբորատոր եզրակացությունը։

Ապրանքը վերադարձվել է Ադրբեջան։

4565 | 0
Facebook