Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տնտեսությունը վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում». վարչապետ

11:50, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
«Տնտեսությունը վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում». վարչապետ

Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում:

«Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար ավելի գործարք, քան նախորդ տարվա առջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվար ամսվա առաջին 15 օրերի համեմատ աճել է 12,8 տոկոսով»,- նշեց նա:

Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին դեռևս Covid-ի ազդեցությունները չկային, և Հայաստանում որևէ դեպք չէր արձանագրվել»,- նկատեց վարչապետը:

«Տնտեսությունը վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում». վարչապետ
5239 | 1
Facebook