Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 223 և մահվան 1 նոր դեպք

11:10, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 223 և մահվան 1 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ը՝ առողջացած, 3156-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 794 է»:

2518 | 0
Facebook