Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

10:50, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։ Այս մասին հայտնում է Sputnik- Georgia-ն։

«Ես որոշում եմ կայացրել հեռանալ պաշտոնից։ Իհարկե, հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, քանի որ համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը, մեր երկրի տնտեսական զարգացման և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ամենամեծ ռիսկն է»,- հայտարարել է Գախարիան։

10671 | 0
Facebook