Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հոսպիտալացվել է

00:35, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է, հայտնել Է Բուքինգհեմյան պալատը:
     99-ամյա արքայազնը տեղափոխվել է Լոնդոնի Էդուարդ VII թագավորի անվան հիվանդանոց, ասված է հայտարարության մեջ:
     Աղբյուրը BBC-ին հայտնել է, որ նա մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ, իր բժշկի խորհրդով, հոսպիտալացվել է՝ որպես նախազգուշական միջոց:
     Աղբյուրը հավելել է, որ դուքսը «լավ տրամադրություն է ունեցել»։ Սպասվում է, որ նա մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ զննման և հանգստի նպատակով:
     Աղբյուրը հավելել է, որ արքայազն Ֆիլիպը մի քանի օր շարունակ իրեն վատ է զգացել, բայց դա կապված չի եղել կորոնավիրուսի հետ:
     Անցած ամիս, Պալատից հայտարարել էին, որ արքայազն Ֆիլիպը և թագուհին պատվաստվել են Covid-19-ի դեմ:

6369 | 0
Facebook