Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երևանում պաշտոնապես կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

20:40, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Երևանում պաշտոնապես կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին, Երևանում պաշտոնապես կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը:
     «Հայաստանի Հանրապետությունում՝ Արցախի կառավարության օպերատիվ շենքում, որը գործում է Երևանի Գ. Նժդեհի 23/1 հասցեում մեզ հատկացված 4 դասասենյակներում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում էր նաև պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս կենտրոնը՝ Վանաձորում և Մասիսում գործող մասնաճյուղերի հետ միասին, ունի շուրջ 312 սան:

Ընդ որում, կենտրոնում գործող 39 խմբակներին հաճախում են ոչ միայն Հադրութից ու տարբեր բնակավայրերից տեղահանված ընտանիքների երեխաներ, այլ նաև Քաշաթաղից, Շուշիից և այլն: Ունենք նաև կահավորման կարիք ունեցող մարզադահլիճ, որտեղ անցկացվում են բռնցքամարտի և պարի պարապմունքներ: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացմանը նախատեսում ենք մեր ուսուցիչների ու սաների ձեռագործ աշխատանքների, նկարների ցուցահանդես, վարպետաց դասեր և ցուցադրական պարապմունքներ,-մանրամասնեց Թամրազյանը:

8428 | 0
Facebook