Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար»․ Պենտագոն

14:15, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար»․ Պենտագոն

Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը. Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։

«Ռուսաստանն ակնհայտ սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար։ Նրանք օգտագործում են ռազմական ուժ՝ իրենց նպատակներին հասնելու համար»,-նշել են Պենտագոնում:
     Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է առաջ մղել սեփական շահերը և Մոսկվային ստիպել «պատասխան տալ անխոհեմ և ագրեսիվ գործողությունների համար»:
     «Մենք տեսնում ենք Ռուսաստանի ձգտումն՝ իր ավտորիտար մոտեցմամբ՝ խաթարելու անվտանգությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում։ Մենք դա տեսնում ենք նաև Չինաստանի հետ նրա համագործակցության մեջ»,-ընդգծել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում։
     Ավելի վաղ հայտել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստ է ինչպես առճակատման, այնպես էլ համագործակցության:

7996 | 0
Facebook