Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լեռնանիստում եռյակ է ծնվել

23:25, երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Լեռնանիստում եռյակ է ծնվել

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում Մարգարյանների ընտանիքին բոլորն են ճանաչում. հունվարի 9-ին այնտեղ եռյակ է ծնվել։ Յանան, Աստղիկը և Նարեն լույս աշխարհ են եկել և պատերազմից հետո լույս սփռել ընտանիքում։ Նորածինների հորեղբայրն արցախյան վերջին պատերազմի զոհերից է, գրում է Sputnik Արմենիան:

«Ես երեք երեխա ունեի` երկու տղա և մեկ աղջիկ։ Ճիշտն ասած, չէի սպասում, որ էլի երեխա կունենամ, բայց ստացվեց։ Որ ասեմ` երջանիկ եմ, քիչ կլինի, սա եռակի երջանկություն է»,–ասում է երեխաների մայրը` 37-ամյա Նարինե Սողոմոնյանը։

Երեխաների հայրը` Էդվարդ Մարգարյանը, խոստովանում է` շատ ուրախ է, որ հենց աղջիկներ են ծնվել։

«Տղաներս 12 և 10 տարեկան են ու երբ դասից տուն են գալիս, հեռախոսը վերցնում, առանձնանում են։ Իսկ 5 տարեկան Մոնիկաս մեր տան ուրախությունն է։ Մի օր տանը չի լինում` ոնց որ տունը դատարկվի։ Աղջիկը սիրունանում է, գալիս խաղում է մեզ հետ, չարություն է անում,մեզ զբաղեցնում։ Աղջիկն ուրիշ է»,–ասում է բազմազավակ ընտանիքի հայրը, որը տան միակ աշխատողն է, իսկ նրա գործն էլ` սեզոնային. շինարարությամբ է զբաղվում։

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում:

13505 | 0
Facebook