Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում վրացիները դանակով հարձակվել են ուկրաինացիների վրա

03:00, երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Լեհաստանում վրացիները դանակով հարձակվել են ուկրաինացիների վրա

Լեհաստանի Սերակուվ քաղաքում Վրաստանի քաղաքացիները դանակով հարձակվել են Ուկրաինայի քաղաքացիների վրա, հայտնել է Naszemiasto պարբերականը, փոխանցում է РИА Новости-ն։
     Պարբերականի տվյալներով՝ երեկոյան Վրոնեցկի փողոցի տարածքում «4 չափահաս տղամարդ սուր գործիքներով, հավանաբար, դանակներով, հարձակվել է 3 այլ չափահաս տղամարդու վրա։
     Ծեծկռտուքից հետո նրանք փախել են դեպքի վայրից՝ թողնելով արյունոտ վիրավորներին։
     Տուժածներից մեկն օգնության խնդրանքով մտել է մոտակա խանութ։ Վեճը նկատել է նաև հարևան բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկն ու զանգահարել ոստիկանություն և շտապօգնություն:
     «Դեռ պարզ չէ, թե որն է եղել հարձակման դրդապատճառը։ Սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ տղամարդիկ իրար միջև հաշիվներ են մաքրել ազգային հողի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
     Տուժած տղամարդիկ Ուկրաինայի քաղաքացիներ են, հարձակվողները՝ Վրաստանի։ Նրանք բոլորը մոտակա ձեռնարկությունների աշխատողներ են։
     Մի քանի ժամ անց թաքնված հարձակվողներին ձերբակալել են։
     Արդյունքում Վրաստանի 4 քաղաքացի ժամանակավորապես ձերբակալվել է 3 ամսով։ Բանտում նրանք կսպասեն դատավարությանը։ Նրանք մեղադրվում են ծեծի, առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Լեհական օրենսդրությամբ՝ նրանց սպառնում է 6 ամսից մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում։

6070 | 0
Facebook