Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց». Սերժ Սարգսյան

21:15, երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
«Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձավ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Հարցին, թե ինչո՞ւ նա այդքան հեշտությամբ զիջեց երկրի ղեկավարի պաշտոնը Փաշինյանին, Սարգսյանն ասաց, «Նախ, պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունեն, այսինքն, այն ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանն, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ: Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը: Ո՛չ, նախ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին. հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն կարծիք կազմելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց (նկատի ունի Փաշինյանին և իր թիմին,- խմբ.)»,- ասաց Սարգսյանը:
     Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց». Սերժ Սարգսյան
8512 | 1
Facebook