Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի վրա առկա թույնի վերաբերյալ մանրամասներ են ի հայտ եկել

20:15, երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի վրա առկա թույնի վերաբերյալ մանրամասներ են ի հայտ եկել

ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի, ինչպես նաև այլ առարկաների վրա հայտնաբերված թունավոր նյութը նույնական է։ Թե որտեղ և ինչպես են պահվում այդ իրերը, ներկայում հնարավոր չէ բացահայտել, տեղեկացրել է Գերմանիայի կառավարությունը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության հարցմանն ի պատասխան: Իշխանությունները հաստատել են, որ ջրի շիշը Գերմանիա են հասցրել Նավալնիի կողմնակիցները։
     Հարցին, թե որ գերատեսչությունն է հայտնաբերել թունավոր նյութի հետքերը, կառավարությունում չեն մանրամասնել։
     «Ջրի շշի, գերատեսչությունների, ինչպես նաև այլ օբյեկտների և դրանց բնութագրերի վերաբերյալ ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»,-նշված է կառավարության պատասխանում:
     Նույն պատասխանը տրվել է այն հարցին, թե ումից են գերատեսչությունները ստացել շիշը և այլ իրերը։
     Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 20-ին Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում։ Ավելի ուշ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա. գերմանական կառավարությունը հայտարարել է, որ քաղաքական գործչին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով։

8787 | 0
Facebook