Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում գրանցել են #COVID_19-ի «բրիտանական» շտամի հայտնաբերման աշխարհում առաջին թեստային համակարգը

12:40, երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
ՌԴ-ում գրանցել են #COVID_19-ի «բրիտանական» շտամի հայտնաբերման աշխարհում առաջին թեստային համակարգը

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական ԳՀԻ-ը մշակել և գրանցել է աշխարհում առաջին թեստ-համակարգը՝ COVID-19-ի «բրիտանական» շտամը հայտնաբերելու համար: Այս մասին հայտնել է գերատեսչության կայքը։

«Նոր թեստ-համակարգն արագ բացահայտում է հենց մուտացված շտամի առկայությունը, ինչը տեղի է ունենում «բրիտանական» շտամի ուժեղացման դեպքում առաջացող օլիգոնուկլեոտիդների հատուկ ընտրման միջոցով և նախատեսված է վիրուսի առավելագույն կենտրոնացման համար։ Սա թույլ է տալիս մուտացիաների հայտնաբերման ժամանակ խուսափել կեղծ դրական արդյունքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
     Նշվում է, որ համակարգը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումներն ու գրանցվել՝ Ռուսաստանում կիրառելու համար, ինչպես նաև ունի բարձր ճշգրտություն:
     «Նոր տեխնոլոգիան կարելի է օգտագործել SARS-CoV-2-ի ցանկացած այլ մուտացիաների, ինչպես նաև այլ վարակիչ հարուցիչների հայտնաբերման համար»,- հայտնում է գերատեսչությունը:

8074 | 0
Facebook