Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանա-իրանական սահմանին այրվել է շուրջ 500 բեռնատար

17:25, կիրակի, 14 փետրվարի, 2021 թ.
Աֆղանա-իրանական սահմանին այրվել է շուրջ 500 բեռնատար

Իրանի և Աֆղանստանի սահմանին շաբաթ օրը հարյուրավոր բեռնատարներ են այրվել, որոնք տեղափոխելիս են եղել վառելանյութ: Մաքսակետում տեղի ունեցած խոշոր հրդեհի տուժածների թիվը հասնում է 70-ի: Այս մասին այսօր հայտնում է իրանական Fars գործակալությունը:
     Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 20 հազար քառակուսի մետր: Այրվել է վառելիքով ու բնական գազով բեռնված շուրջ 500 բեռնատար: Դրանցից առնվազն 70-ը պատկանել է իրանական փոխադրողներին:
     Նշենք, որ Գերաթի մաքսակետում հրդեհը բռնկվել է բենզատարի պայթյունի հետևանքով, աֆղանական կողմը կրակի մարման համար խնդրել է հարևան Իրանի օգնությունը: Այս պահի դրությամբ հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել:

15514 | 0
Facebook