Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոփոխություն է կատարվել դպրոցի տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում». Լևոն Զաքարյան

12:35, ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
«Փոփոխություն է կատարվել դպրոցի տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում». Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոփոխություն է կատարվել դպրոցի տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:

Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ՝ զարգացման ծրագրի ներկայացման նպատակով»:

4075 | 0
Facebook