Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է լեգենդար ջազ երաժիշտ Չիկ Կորեան

11:55, ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
Մահացել է լեգենդար ջազ երաժիշտ Չիկ Կորեան

ԱՄՆ-ում 80 տարեկանում մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորեան: Այս մասին հայտնել է լեգենդար երաժիշտի ընտանիքը:

«Մեծ տխրությամբ հայտնում ենք, որ փետրվարի 9-ին 80 տարեկանում քաղցկեղից մահացել է Չիկ Կորեան»,- ասված է երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հայտարարության համաձայն՝ մահից առաջ Կորեան հաղորդագրություն է թողել, որում շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին, ստեղծագործության երկրպագուներին, որոնք օգնել են «պահպանել երաժշտության վառ կրակը»։

Դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեան առաջադրվել է ավելի քան 50 «Գրեմմի» մրցանակի, որոնցից 23-ը ջազմենն ստացել է։ Իր ավելի քան 40 տարվա կարիերայի ընթացքում Կորեան թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ։

Նա առավել հայտնի է «Իսպանիա», «Լա Ֆիեստա», «Պատուհաններ» և այլ ստեղծագործություններով:

11363 | 0
Facebook