Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ

22:00, հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ.
     Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։
     Դասասենյակներում մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։
     Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
     Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:
     Նախադպրոցական հաստատություններում որոշ խմբերի համար թույլատրվել է ընդունելությունը.
     - այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,
     - առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,
     - կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
     - սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար,
     Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Հեռավորության պահանջը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։

Մանրամասները՝ աստեղ»:

4921 | 0
Facebook