Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շուրջ 130 երկիր մնացել է առանց #COVID_19-ի պատվաստանյութի

14:45, հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Շուրջ 130 երկիր մնացել է առանց #COVID_19-ի պատվաստանյութի

Այսօրվա դրությամբ, աշխարհի շուրջ 130 երկրում 2,5 մլրդ մարդ մնացել է առանց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի։ Այս մասին ասված Է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրայեսուսի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի համատեղ հայտարարության մեջ։ «Մինչ այժմ ներարկված պատվաստանյութի 128 միլիոն դեղաչափի ¾-ը հասել է ընդամենը 10 երկրի, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը»,- նշված Է փաստաթղթում:

Կազմակերպությունների ղեկավարներն այս դրությունը համարել են ձախողված ռազմավարություն, որը կարժենա կյանքեր և ապրուստի միջոցներ, վիրուսին լրացուցիչ հնարավորություն կտա մուտացիայի ենթարկվել, ինչպես նաև կխաթարի համաշխարհային տնտեսության վերականգնումը:

Այդ կապակցությամբ ԱՀԿ-ում և ՅՈՒՆԻՍԵՖ-ում կոչ են արել կառավարություններին, որոնք արդեն պատվաստել են ռիսկային խմբերին, պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ՝ COVAX ծրագրի շրջանակներում։

«COVID-19-ը ցույց տվեց, որ մեր ճակատագրերն անքակտելիորեն կապված են։ Կհաղթենք, թե կպարտվենք, մենք դա կանենք միասին»,- ամփոփել են կազմակերպությունների ղեկավարները։

8548 | 0
Facebook