Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում մնացած մարդանց

23:35, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում մնացած մարդանց

ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Կուբայի 3 քաղաքացու է տարհանել Բահամներում գտնվող անմարդաբնակ կղզուց, որոնք, ենթադրաբար, այնտեղ անցկացրել են 33 օր, հայտնում է գերատեսչությունը:
     «Առափնյա պահպանությունը երեքշաբթի օրը փրկել Է Կուբայի 3 քաղաքացու, որոնք, ըստ առկա տեղեկությունների՝ 33 օր շարունակ գտնվել են Անգիլյա Քեյում, Բահամյան կղզիներում»,- ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է ԱՄՆ-ի առափնյա պահպանության 7-րդ շրջանի կայքում:
     Ծառայության թռիչքային անձնակազմերից մեկը «սովորական պարեկության» ժամանակ նկատել է ինքնաշեն դրոշ թափահարող մարդկանց։ Փրկարարները մարդկանց ուտելիք, ջուր և ռադիո են նետել՝ կապ հաստատելու համար։ Դեպքի վայր ժամանած ևս մեկ ուղղաթիռ կուբացիներին հասցրել է Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքի մոտ գտնվող բժշկական կենտրոն:
     Ծառայության ներկայացուցիչ Ջասթին Դոhերթին հայտնել է, որ Կուբայից 2 տղամարդ և 1 կին հայտնվել են անմարդաբնակ կղզում այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել է: Նրա խոսքով՝ նա ապշած է, որ նրանք «նման լավ վիճակում են» եղել, հայտնում է WPLG հեռուստաալիքը։ Նրանք, հավանաբար, սնվել են կոկոսներով, նշել է Դոhերթին։

10087 | 0
Facebook