Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առանձնահատուկ հաջողությունների հասած մարզիկներն արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի». Նարեկ Սարգսյան

01:05, հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
«Առանձնահատուկ հաջողությունների հասած մարզիկներն արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին պարտքս եմ համարում ասել հետևյալը:
     Արոնյանը ոչ միայն Հայաստանի լավագույն շախմատիստն է, այլ իր նվաճուներով արդեն իսկ մտել է մեր սպորտի պատմության մեջ: Հիշենք միայն օլիմպիական երեք ոսկիները, որ անկախ Հայաստանի սպորտի ամենամեծ նվաճումներից են: Արոնյանը հայկական սպորտի սիմվոլներից է:
     Երեկ Լևոն Արոնյանի մայրը ընդարձակ մանրամասներ էր ներկայացրել՝ նկարագրելով մի շարք անընդունելի փաստեր: Եթե կան խնդիրներ, այդ խնդիրների լուծումը ոչ թե հեռանալն է, այլ դրանց մասին հրապարակային խոսելը:
     Որովհետև որևէ երկիր չի կարելի նույնացնել իր իշխանությունների հետ: Բոլոր իշխանություններն էլ անցողիկ են, բայց Հայաստանը մնայուն է, Հայաստանի պատիվը, սպորտային պատմությունը մնայուն է:
     Եթե Լևոն Արոնյանը երբևէ հանդես գա այլ երկրի դրոշի ներքո, դա հսկայական բարոյական հարված կլինի նախ մեր երկրի սպորտային պատվին և ապա մեր ողջ ժողովրդի, հատկապես Արոնյանին տարիներ շարունակ սրտանց երկրպագող բազմահազար շախմատասերների արժանապատվությանը:
     Առանձնահատուկ հաջողությունների հասած մարզիկները արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի և Արոնյանը, լինելով առանձնահատուկ հաջողություններ ունեցող մարզիկ, լիուլի իրավունք ունի պահանջելու և ստանալու այդպիսի վերաբերմունք:
     Եթե իշխանությունները սեփական խելքով չեն ֆայմում մեր լավագույն մարզիկի հետ վարվել այնպես, որ մարզիկն իրեն գնահատված զգա, ապա այդ հարցը ունի պարզ լուծում – խնդիրը պետք է հրապարակայնացնել: Եթե Արոնյանը հրապարակավ հայտարարի. «Ես Լևոն Արոնյանն եմ, ինձ համար անընդունելի է այս-այս-այս վերբերմունքը», նույնպահին իրենց սխալ պահող պետական այրերը շատ խելոք կկատարեն իրենց պարտականությունները, իսկ մեր ժողովուրդը մի մարդու նման կաջակցի Արոնյանին: Չլուծվող հարց չկա:
     Միգուցե մեր սպորտային իշխանությունները ապիկար են և արժանի են վատ վերաբերմունքի, բայց Հայաստանը արժանի չէ վատ վերաբերմունքի: Հայաստանը արժանի է, որ իր լավագույն մարզիկները պաշտպանեն իր դրոշի գույները մինչև մարզական կարիերայի վերջին օրը:

4117 | 0
Facebook