Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլն ու դասադուլը

11:55, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլն ու դասադուլը

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ այսօր ևս դպրոցում շարունակվել է ուսուցիչների և աշակերտների բողոքի ակցիան՝ ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Հ. Փայտյանը նշել է, որ ուսուցչական կազմը հանդիպել է նախկին տնօրենի հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու լուծումներ ներկայացրել:

3044 | 0
Facebook